211652_close_icon
views-count4248 դիտում article-date 11:32 17-05-2017

Հոնգկոնգյան աճուրդում ռեկորդային՝ 3 մլրդ դոլարով վաճառվել է աշխարհի ամենաթանկ հողատարածքը

Հոնգկոնգի կառավարության հայտարարած աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է ախարհի ամենաթանկ հողատարածքը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ South China Morning Post թերթը գրում է, որ տարածքը գտնվում է Հոնգկոնգի ուղիղ կենտրոնում, որտեղ անշարժ գույքի գներն աշխարհում ամենաբարձրն են գնահատվում։ Henderson Land-ի փորձագետները հողատարածքը գնահատել էին առավելագույնը 2.8 մլրդ դոլար, սակայն առաջարկված 3 մլրդ դոլարը նրանց զարմացրել էր։ Աճուրդին մասնակցել է 9 ընկերություն։ Ներկա պահին նշված տարածքում 5 հարկանի կայանատեղի է։ Henderson ընկերությունը ծրագրում է ապամոնտաժել այն և մինչև 2022 թվականը կառուցել այնտեղ շքեղ շինություն։

Նմանատիպ նյութեր