211652_close_icon
views-count45379 դիտում article-date 15:18 03-09-2024

Լարված իրավիճակ՝ Երևանում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ. «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամն էլ ասում է՝ «Երևանում հանցավոր խումբ է գործում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Սարալանջի ճանապարհից դեպի Գլինկայի փողոց տանող հատվածում, ինչպես ժողովուրդն է ասում, «շունը տիրոջը չէր ճանաչում»։

Ժամանել էին մեծ թվով ոստիկաններ, իսկ թե ինչն էր պատճառը, որոշ մանրամասներ հայտնի դարձան Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանից, ով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր.

«Մայրաքաղաքում հանցավոր խումբ է գործում, որը տիրանում է երևանցիների հողերին։ Վառ օրինակը Սարալանջից եկող Գլինկայի փողոցին միացող հատվածն է, որտեղ, ըստ Երևան քաղաքի նախորդ գլխավոր հատակագծի, ճանապարհ ու այգի պետք է լիներ։ Բայց փոխարենը շինություններ ու տաղավարներ են կառուցվում։ Քաղաքային իշխանության ուշադրությունն ենք հրավիրում, քանի որ հստակ ու կազմակերպված մեխանիզմ է գործում։ Այսինքն այս ընկերության սեփականատերերը՝ Դավիթ և Արմեն Ահարոնյանները, որոնք Գլինկայի փողոցում արդեն տաղավարներ են կառուցում նույն կերպ տարբեր հողատարածքներ ձեռք բերելու համար դիմում են քաղաքապետարան, պատճառաբանում որ գլխավոր հատակագիծ չկա, հողային օրենսգրքով սահմանափակում եվս։ Ու քանի որ քաղաքապետարանը մեկ ամիս որևէ քայլ չի կատարում, դա էլ սեփականատերեր համար հիմք է դառնում դատարան դիմելու համար, որպեսզի օրենքի ուժով իրենց պահանջը համարվի բավարարված։ Նույն քայլերի հաջորդականությունը գործում է նաև այս դեպքում։ Այս կերպ մի շարք տարածքներ են անցել այդ ընկերությանը։ Այս ամենի մասին փաստերով խոսելու եմ սեպտեմբերի 10-ին՝ ավագանու նիստում, որպեսզի բացահայտվեն հանցավոր մեխանիզմի բոլոր մասնակիցներիը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր