42379 դիտում
14:03 16-07-2016
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. մարդիկ սպառնում են չինովնիկների նկատմամբ կտրուկ միջոցների դիմել. դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ` տեղի ոստիկանապետի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է` լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիս-էջմիածին ավտոճանապարհի Հայանիստ գյուղի հայտնի խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է եղել, քանի որ Գետաշեն գյուղի մոտ 4 հազար բնակիչ` ի նշան բողոքի, փակել են ճանապարհը` արդարացիորեն բարձրաձայնելով, որ գյուղը ունի տրանսպորտի լուրջ խնդիր ու պատկան մարմիները, այդ թվում` Կապի և տրանսպորտի նախարարությունը և Արարատի մարզպետարանը, չեն լուծում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիները նշում էին. «Էս ո՞ր դարնա, որ գյուղից գյուղ ոտքով գնան: Հետո էլ ասում են, թե Հայաստանում կառավարությունը գյուղացիներին բարի աչքով է նայում: Բա եթե այդպես եք նայում, ինչի՞ չենք լուծում տրանսպորտի խնդիրը: 100 անգամ է’լ մարզպետարան, է’լ Կապի նախարարություն ենք դիմել, բայց ամեն անգամ փափուկ բարձ են դնում գլխներիս տակ: Համբերության բաժակն արդեն լցվել է: Կամ թող լուծեն գյուղացիների տրանսպորտի խնդիրը, կամ մենք կդիմենք ավելի կտրուկ միջոցների»:
Բողոքի ակցիայի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի մեծ թվով աշխատակիցներ` Մասիսի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր գյուղապետի հետ գյուղացիներին համոզում են, որպեսզի բացեն ճանապարհը, իսկ իրենք խոստանում են, որ խնդրի մասին կտեղեկացնեն իրենց վերադասներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանց պահանջը` թիվ 35 երթուղին գա մինչև իրենց գյուղ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+