47311 դիտում
14:46 20-08-2015
Լարված իրավիճակ Դավիթաշենում. արշալույսներն այնտեղ խաղաղ չեն. ժամանել են մեծ թվով ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, կրկին խաթարվել է Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 22, 23 և մի քանի այլ շենքերի բնակիչների անդորրը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային ժողովի պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանի ազգականի դեմ, ով օրեր առաջ փորձել էր նշված տարածքում, ըստ իր հայտարարության, օրինական հիմունքներով շինարարական աշխատանքներ սկսել, բնակիչներն ընդվզել էին՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարելու համար չեն հարցրել բնակիչների կարծիքը և, որ, ամենակարևորն է, չեն պահպանվել քաղաքաշինական նորմերը: Եթե հանկարծ նշված շենքերում արտակարգ դեպքեր տեղի ունենան, ապա ոչ մի ծառայություն չի կարող ազատ տեղաշարժվելով կատարել բնակիչների տարհանում և այլ գործողություններ:
Մի քանի օր կառուցապատողը հրաժարվել էր շինարարական գործողություններ կատարել, սակայն այսօր հատուկ շինտեխնիկայով փորձել են սկսել աշխատանքները, սակայն բնակիչները կրկին անգամ ընդվզել են:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ Մաշտոցի փոխոստիկանապետ Միշա Շահնազարյանի գլխավորությամբ, ժամանել են նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից լիազորված անձինք, ովքեր փորձում են բնակիչներին համոզել, որ շինարարությունն օրինական է և այն պետք է կատարվ, իսկ թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի շնորհիվ շինարարարությունը կատարող Ռ. Գևորգյանից հօգուտ բնակիչների ահագին տարածք է վերցվել:
Նրանք նաև խնդրում են, որպեսզի բնակիչներն այցելեն թաղապետարան և հանդիպեն վարչական շրջանի ղեկավարի հետ: Բնակիչները, սակայն, մերժում են այդ առաջարկը՝ ասելով. «Ուրիշ վախտ թաղապետը գալիս, հանդիպում էր մեզ հետ: Հիմա ի՞նչ էղավ, ի՞նչ փոխվեց, որ չի գալիս: Մենք պահանջում ենք, որպեսզի շինարարությունը ժամանակավորապես դադարեցվի, քանի որ փաստաբան ենք վարձել, և նա պատրաստվում է դիմել վարչական դատարան, որպեսզի չթույլատրվի նշված հատվածում մի ինչ-որ կայֆարիկ իր խակ ուղեղին զոռ տալով՝ շինություն կառուցի՝ վտանգելով շենքի բնակիչների խաղաղ անդորրը»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ իրենք վճռական են և թույլ չեն տա, որպեսզի որոշ մարդկանց երազանքը կատարվի և «բռնաբարեն» բակը և թաղապետը ճիշտ կաներ, որ կանգներ բնակչի կողքին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+