211652_close_icon
views-count544 դիտում article-date 13:26 31-08-2024

Մեկական չեմպիոն ու փոխչեմպիոն, 4 բրոնզե մեդալակիր Եվրասիայի գավաթի խաղարկությունում

Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել է 92 կգ քաշային Դավիթ Սինոնյանը, ով եզրափակիչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցչի Դանիիլ Մուրավևին։

48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը նույնպես լավ մենամարտ է անցկացրել, բայց թեժ պայքարում  մրցավարները հաղթանակը շնորհել են մրցակցին։ 

57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը և 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։

Նմանատիպ նյութեր