652 դիտում
14:18 30-08-2024
Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ․ Ալիև
Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից ու արևմտյան այլ երկրներից և իր տարածքում երրորդ երկրների մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ» (չակերտները՝ խմբ.), պետք է վերացվեն, սահմանադրությունը պետք է փոփոխվի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ լուծարվեն։
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ «Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում, տարակուսանք է առաջացնում»։ Նրա խոսքով՝ «եթե հակամարտությունն ավարտվել է և Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, ապա ի՞նչ կարիք կա Մինսկի խմբի, որն արդեն կորցրել է իր արդիականությունը»։
Ալիևի խոսքով՝ «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ» (չակերտները՝ խմբ.)։

Նմանատիպ նյութեր
982 դիտում
11:39 10-03-2024
Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ․ Տոկաև
Այս բաժնից
1168 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1450 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1108 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները