Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ. Գրիգոր Հովհաննիսյան
ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան և արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը Washington Times-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարներին ու խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ համարելով այն ինքնիշխանության սպառնալիք Հայաստանի համար:
Հոդվածի հայերեն թարգմանությունը՝ ստորև.
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր վերջին հանդիպման ժամանակ հայտնել է մի լավատեսական միտք, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը «հնարավոր է շարժվում են խաղաղության ուղղությամբ»՝ երկարամյա թշնամանքից հետո։ Սակայն, եթե որևէ մեկը հետևեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությանը, միանշանակ այլ եզրակացության կգար։
Նրա հայտարարությունները խաղաղության ուղի չեն մատնանշում, այլ հիշեցնում են տարածքային հավակնություններ (իրրեդենտիզմ) և քողարկված փորձ՝ սահմանների վերանայման (ռևիզիոնիզմի) ուղղությամբ։
Խնդրի էությունը Ալիևի պահանջն է՝ միջանցք ստանալ Հայաստանի հարավային հատվածով, որը կկապի Ադրբեջանը իր էքսկալվի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, որը սահմանակից է Թուրքիային։ Այս միջանցքը կապահովի ցամաքային կապ Թուրքիայից՝ Նախիջևանի միջոցով դեպի Ադրբեջան, իսկ այնտեղից՝ դեպի թյուրքական աշխարհ Կենտրոնական Ասիայում։ Այս ճանապարհին խանգարում է Հայաստանի հարավային մասում գտնվող Սյունիքի մարզը, որը միաժամանակ Հայաստանի միակ ցամաքային ելքն է դեպի Իրան, որը ՀՀ-ի կարևոր ռազմավարական և տնտեսական գործընկերն է։
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ալիևը հաղթական տոնով հրապարակում արեց «Զանգեզուրի միջանցքի իրագործման» մասին՝ օգտագործելով տարածքի ադրբեջանական անվանումը։ Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներում լայն տարածում ստացած իր ելույթում նա հայտարարել է․ «Թե՛ միջազգային հարթակներում, թե՛ Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք հետևողականորեն ընդգծում ենք մի բան... պետք է լինի հարթ և անարգել անցում Ադրբեջանից Ադրբեջան՝ առանց որևէ ստուգման կամ խոչընդոտի։ Սա է մեր պահանջը»։
Այս ձևակերպումները վկայում են, որ Ալիևի տեսլականը սահմանափակված չէ սովորական տարանցիկ ճանապարհով։ Նա ցանկանում է միջանցք, որը զերծ կլինի հայկական սահմանային վերահսկողությունից՝ փաստացիորեն խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը իր տարածքի մի մասի նկատմամբ։ Խոսքն իրականում սահմանների վերափոխման մասին է։
Քանի որ Ալիևի՝ Նախիջևանի հետ կապ ունենալու ձգտումը միանգամայն անտրամաբանական չէ, այն արժանի է արդար գնահատականի։ Կարո՞ղ է արդյոք որևէ երկիր պահանջել անխոչընդոտ տարանցիկ միջանցք մեկ այլ ինքնիշխան պետության տարածքով՝ միայն այն պատճառով, որ ունի էքսկլավ։ Կպահանջե՞ր, օրինակ, Միացյալ Նահանգները Կանադայից անարգել անցում՝ Ալյասկա հասնելու համար։ Իհարկե ոչ։ ԱՄՆ-ն երբեք նման պահանջ չի ներկայացրել, քանի որ միջազգային նորմերն ու սկզբունքները նման բանը չեն արդարացնում։
Թեև Բաքուն այս պահանջը ներկայացնում է որպես խաղաղությանն ուղղված տրամաբանական քայլ, այն իրավական, պատմական և աշխարհաքաղաքական առումներով թույլ հիմքեր ունի։ Այսպես կոչված «միջանցքի» հիմնավորումը հենվում է Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի վրա, որը ստորագրվեց 2020 թվականի նոյեմբերին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտին։ Համաձայնագրում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի փոխադրումների անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժ կազմակերպելու համար՝ երկու ուղղությամբ»։
Սակայն այս անորոշ ձևակերպումը Ադրբեջանին իրավունք չի տալիս վերահսկելու իր տարածքից դուրս գտնվող տարածքը։ Այդ փաստաթղթում նշված միակ վերահսկողության մեխանիզմը Ռուսաստանի սահմանապահ զորքերի հսկողությունն է։
Հայաստանը համաձայնագրի այդ կետը մեկնաբանել է որպես պարտավորություն՝ ապահովելու տարանցում իր ամբողջական իրավասության ներքո՝ պահպանելով սահմանային հսկողությունը, մաքսային գործընթացներն ու իրավական վերահսկողությունը։
Ոչ մի պայմանագիր, ՄԱԿ-ի դրույթ կամ նախադեպ չի պարտադրում որևէ երկրի զիջել իր տարածքի վերահսկողությունը՝ այլ պետության տարածքային հատվածների միջև կապ հաստատելու նպատակով։
Գոյություն ունեն տարանցման մասին համաձայնագրեր, օրինակ՝ Ռուսաստանի և Լիտվայի միջև Կալինինգրադի համար, սակայն դրանք իրականացվում են ընդունող երկրի լիարժեք վերահսկողության ներքո։ Իսկ այն, ինչ առաջարկում է Ալիևը, փաստացի տարածքի անջատում է։
Աշխարհում էքսկլավների պակաս չկա, բայց դրանցից ոչ մեկը չի հանգեցրել նմանատիպ համաձայնությունների։
Արևմտյան Բեռլինը (1945-1990) հասանելի էր մնում Արևմտյան Գերմանիայի համար միայն զգույշ և բարդ բանակցությունների շնորհիվ։ Երբ խորհրդայինները շրջափակեցին քաղաքը, Արևմուտքը պատասխանեց օդային կամրջով, այլ ոչ թե տարածքը զավթելով։
Արևելյան Պակիստանը (1947-1971), որը բաժանված էր ԱրևմտյանՊակիստանից Հնդկաստանի շուրջ 1,000 մղոն տարածքով, երբեք միջանցք չստացավ։ Հնդկաստանը մերժեց այդ գաղափարը։ Այդ դժգոհությունն էլ ի վերջո նպաստեց Արևելյան Պակիստանի անկախությանը՝ որպես Բանգլադեշ։
Կամ, օրինակ, Բյուզինգեն ամ-Հոխրայնը՝ Գերմանիայի էքսկլավը Շվեյցարիայի տարածքում. ամեն ինչ կատարվում է պայմանավորվածությունների միջոցով, ոչ թե հարկադրանքի։
Կալինինգրադը՝ Ռուսաստանի բալթիական էքսկլավը, ունի տարանցման իրավունք Լիտվայի տարածքով, սակայն խիստ վերահսկվում է Եվրամիության և Լիտվայի կողմից։
Սեուտան և Մելիլյան Իսպանիային պատկանող քաղաքներ են Հյուսիսային Աֆրիկայի ափին, մնում են Իսպանիայի լիարժեք վերահսկողության տակ՝ չնայած Մարոկկոյի հավակնություններին։ Իսպանիան երբեք չի թույլատրել միջանցքի նման որևէ կարգավորում, որը կարող էր նսեմացնել իր ինքնիշխանությունը։ Եվ ավելորդ է ասել, որ Մարոկկոյի տարածքով այդ երկու քաղաքների միջև որևէ միջանցք գոյություն չունի։ Քարտեզը, ասես թե, ինչպես կա, այդպես էլ մնում է։
Պատկերը հստակ է. էքսկլավ ունենալը որևէ երկրին իրավունք չի տալիս առանց վերահսկողության անցում պահանջել մեկ այլ ինքնիշխան պետության տարածքով։ Այսպիսի հարցերը լուծվում են բանակցությունների միջոցով, ոչ թե ուժի թելադրանքով։ Կհնչեն խոսքեր տնտեսական օգուտների մասին, բայց ինքնիշխանությունը չի կարող լինել բանակցության առարկա, և հաջող բիզնեսի պատճառով պետք չէ խախտել միջազգային նորմերը։
Հայաստանն առանձնապես կապի լայն հնարավորություններ չունի։ «Միջանցքը» Սյունիքի տարածքով կթուլացնի երկրի աշխարհաքաղաքական դիրքը՝ կտրելով այն Իրանից, կվերաձևի Հարավային Կովկասի քարտեզը և կսպառնա մի նոր՝ ավելի վատ ներխուժմամբ՝ 2023-ին Արցախը կորցնելուց հետո։
Ճանապարհի կառավարումն իր վերահսկողությամբ, նույնիսկ խորհրդանշական կերպով, կդառնա ռազմավարական աղետ։
Իրանը նույնպես զգուշացրել է, որ Հայաստան-Իրան սահմանին որևէ փոփոխություն անընդունելի է։ Թեհրանը Զանգեզուրի գաղափարը դիտարկում է որպես իր՝ Կովկասի հասանելիությանն ուղղված ուղիղ սպառնալիք և պատասխանել է քողարկված սպառնալիքներով։
Ալիևը փորձում է հրադադարի կետը դարձնել տարածքային ռևիզիոնիզմի գործիք։ Պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես են սկսվում պատերազմները՝ հին պայմանագրերի անորոշ կետերը օգտագործելով։
Նախադեպը վտանգավոր կլինի, եթե Հայաստանը հարկադրված լինի արտատարածքային միջանցք տրամադրել։ Սա կխրախուսի հարկադրանքը, կխափանի դիվանագիտությունը և կոչ կլինի մյուս ավտորիտար ռեժիմներին՝ գրավիր այն, ինչ ուզում ես, հետո անվանիր դա միջանցք։
Այս քայլը նաև կխրախուսի Բաքվի տոտալիտար ռեժիմին, որը վաղուց հավատացել է, որ իր էներգետիկ հարստության շնորհիվ կկարողանա հասնել իր հակահայկական երազանքներին։
Միջազգային հանրությունը պետք է լուրջ վերաբերվի դրան։ Եթե Թրամփը իսկապես ցանկանում է վերագրել իրեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համբավը, ապա դա պետք է լինի այն ժամանակ, երբ նա կստիպի Ալիևին հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» իր ամբիցիաներից»: