211652_close_icon

Արարատի մարզի պարեկների գիշերային բացահայտումը. կասկածելի «Toyota»-ում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրամիջոց. վարորդը իրեն այնպես էր պահում, ասես լոգոպեդի մոտ լիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count67796 դիտում article-date 10:55 21-08-2024
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պարեկային ծառայության ղեկավար կազմին ամեն անգամ հիշեցնում է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարարկանները, որ պարեկային ծառայությունը ոչ միայն պետք է աշխատանքներ կատարի ճանապարհային երթևեկության անվտանգության ուղղությամբ, այլ նաև պայքար տանի հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև պայքարեն ապօրինի թմրամիջոցների տարածման և հայտնաբերման ուղղությամբ:  

Այն, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները (գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումատակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ) հսկայածավալ աշախատանքներ են իրականացրել և շարունակում են իրականացնել թմրամոլության դեմ պայքարում, գաղտնիք չէ:

Արարատի մարզում ՊԾ գործունեության ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակի ապօրինի թմրամիջոցներ պահող անձինք, խոշոր չափի թմրամիջոցներ, որոնք հետագայում դարձել են քրեական վարույթի գործեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այսօր՝ օգոստոսի 21-ին, գիշերային ծառայության ժամանակ ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի, 2-րդ դասակի պարեկները, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, պարեկներ Աղվան Մաթևոսյանի, Վիրապ Գուլոյանի ու Ավթանդիլ Հակոբյանի գլխավորությամբ  Երևան-Երասխ ավտոճանապարհի Բաղրամյան բնակավայրի վարչական տարածքում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում, նկատել են կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:

Պարեկները ստուգման նպատակով մոտեցել են նշված ավտոմեքենային և պարզել վարորդի ինքնությունը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ ակնհայտ տեսանելի վայրում, նրանք նկատել են կասկածելի պոլիէթլիենային տոպրակներ՝ թվով 6 հատ:

Պարեկները վարորդին հարցրել են, թե ինչ է տոպրակներում լցված, վարորդը սկսել է տարօրինակ շարժումներ և անհասկանալի արտահայտություններ անել, կարծես թե՝ «գտնվում է լոգոպեդի մոտ», և պարեկների կասկածներն ավելի են խորացել, ու հորդորել են վարորդին, որպեսզի բացի տոպրակները, ինչից հետո մնացել են ապշած, երբ այնտեղ եղել է ընդհանուր խոշոր չափի կանեփանման բույսի դեղնականաչավուն մանրացված, չորացված զանգված:  

Տեղում դեպքի մասին պարեկները տեղեկացրել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարեկների ուղեկցությամբ նրան տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ղ.-ն է, ով նաև վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Քննիչի որոշմամբ վերջինը ձերբակալվել է, իսկ հայտնաբերված թմրամիջոցը կշռում է մոտ 10 կգ-ի:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր