53500 դիտում
14:04 06-12-2021
Պարեկների հերթական բացահայտումը՝ Երևանում. BMW-ի վարորդը եղել է առանց «պռավայի», ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի զանգված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական օրինախախտ վարորդի և կասկածելի թմրամիջոց են հայտնաբերել Երևանում:
Երվանդ Քոչար փողոցում 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Պետրոս Վահանյանն ու Քրիստինե Ստամբոլցյանը ծառայության ընթացքում կանգնեցրել են BMW մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վարորդը, 34 ամյա Երևանի բնակիչ է, վարորդական իրավունքի վկայակայն չի ունեցել, ավտոմեքենայի դիմապակին էլ եղել է չթույլատրելի՝ թաղանթապատ, իսկ ընթերականների ներկայությամբ ավտոմեքենան զննություն կատարելուց հետո հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի զանգված:
Պարեկները կատարվածի մասին տեղեկացրել են 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանին, որից հետո արդեն ժամանել են ոստիկանության կետրոնական բաժնի ծառայողները, որոնց հետ BMW-ի վարորդը ավտոմեքենայով ուղևորվել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ BMW-ն տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարաները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1852 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)