211652_close_icon
views-count38497 դիտում article-date 15:26 07-05-2023

Աբովյանում պարեկների գիշերային ծառայությունը տվեց իր արդյունքը. իրեն անորսալի համարող՝ թանկարժեք Mercedes-ների հայելիների գողը ընկավ «պարեկների թակարդը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, ինչպես ժողովուրդն է ասում, «տաք-տաք» հետքերով բացահայտել են հերթական հանցագործությունը:

Ժամը 04:00-ի սահմաններում նույն վաշտի ավագ պարեկ Ս. Կույումջյանն ու կրտսեր պարեկ Մ. Սիմոնյանը Աբովյան քաղաքում հերթական ծառայությունը կատարելու ժամանակ Ռոսիայի փողոցում նկատել են Mercedes մակնիշի ատոմեքենա և ստուգման նպատակով կանգնեցրել են այն:

Պարեկներն աջալուրջ լինելու շնորհիվ ավտոմեքենայի սրահում նկատել են կողային հայելիներ ու երբ վարորդին հարցրել են դրանք ինչ են, նա սկսել է կմկմալ և անհասկանալի բառեր ասել, ինչից հետո պարեկների մոտ լուրջ կասկած է առաջացել, որ վարորդը «Գյուլնազ տատու» հեքիաթն է պատմում և փորձում է իրենց ականջներից «լապշա կախել»: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ և կրտսեր պարեկները Mercedes-ի վարորդին, ով Երևանի բնակիչ 25-ամյա Պերճ Մ.-ն է, գողություն կատարելու կասկածանքով տեղափոխում են Ոստիկանության Կոտայքի բաժին:

Արդեն տեղում փաստերի ճնշման տակ Պերճ Մ.-ն խոստովանում է, որ ինքը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի բակից 2 ավտոմեքենա է թալանել:
 
Արդեն կարճ ժամանակում ոստիկանները, պարեկները ու քննիչները պարզում են, որ թալանված ավտոմեքենաներից մեկը Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Մ.-ի Mercedes S 550 մակնիշի ավտոմեքենան է, իսկ մյուսը Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Գոռ Խ.-ի Mercedes S 500 մակնիշի ավտոմեքենան: 

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ սա Պերճ Մ.-ի առաջին նմանատիպ գողության դեպքը չէ: 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ, Պերճ Մ.-ն ձերբակալվել է:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր