25929 դիտում
17:38 16-08-2024
Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմ ավագանու անդամը, ով հետախուզվում է հրազենով սպանության փորձի համար, իմանալով, որ Արարատի ոստիկանները իր հետքի վրա են, ինքնակամ ներկայացել է Մալաթիայի ոստիկանություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի երկամսյա կալանքի որոշումը Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Ա․ Կարապետյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաալթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Վեդիի քննչական բաժին, ապա՝ դատարան։
Դատավոր Հայկ Պետրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա․ Կարապետյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արարատի նստավայր, որպեսի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվող Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ:
Դատավոր Նարեկ Բեգլարյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել էր քննիչի միջնորդությունը և եթե Ա. Կարապետյանը հայտանբերվի կամ ինքնակամ ներկայանար իրավապահներին, նա կտեղափոխվեր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:
Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրային քրեական հետախուզում:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ա. Կարապետանը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է, իսկ նրա տանը քննիչները հայտնաբերել են 2 ատրճանակ, որոնք քննիչի կողմից առգրավվել էին:
26-ամյա Արսեն Կարապետյանը կասկածվում էր օգոստոսի 4-ին Արարատի մարզում մի քաղաքացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ:
Այդ օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Վասպուր Բարսեղյանը:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:
Տեղում ոստիկանները պարզել էին, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Պարզվել էր, որ այդ օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Մ. Հովհաննիսյան փողոցի 46 հասցեում գործող գարեջրատանը Արարատի մարզի բնակիչ 40–ամյա Տիգրան Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձի միջոցառման ընթացքում վիճաբանել էին Ա. Կարապետյանը և հիվանդանոց տեղափոխված Վ. Բարսեղյանը, որի ընթացքում Ա. Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել էր Վ. Բարսեղյանի կրծքավանդակին, որի հետևանքով վերջինս «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնեմոթորաքա աջից» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գարեջրատուն էին ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ վարչության պետի և բաժնի պետի գլխավորությամբ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+