211652_close_icon
views-count36901 դիտում article-date 19:26 15-08-2024

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ 23-ամյա վարորդը «ՎԱԶ-2121»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ 5 վիրավորներից 2-ը անչափահասներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Գորիս- Շինուհայր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Մարտուն Թ․-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մարտին Թ․-ն և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Մարտելա Թ․-ն, 14-ամյա Պ․ Ս․-ն, 40-ամյա Սոնա Հ․-ն և 16-ամյա Վ․ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակիպարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Կարապետյանը, Շահանե Ավագյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մկրտչյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Լևոնյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում «ՎԱԶ-2121»-ի վարորդը հայտնել է, որ վթարի մեղավորը վիլիսի վարորդն է եղել, ով վթարային իրավիճակ է ստեղծել, սակայն վիլիսի վարորդը հերքել է, ասելով, որ նման բան չի եղել։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+

Նմանատիպ նյութեր