27126 դիտում
20:41 19-08-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Վեոլիա ջուր» ընկերության «ՎԱԶ 2121»-ն ու «Opel»-ը. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում. 2 վիրավորներից մեկն անչափահաս է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Դիտակ - Արևշատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկն անչափահաս, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անուշավան Սաղոյանն ու կրտսեր պարեկ Սամվել Ասլանյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով «ՎԱԶ 2121»-ը հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+