Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․58-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում․ 3 վիրավորներից 2-ը անչափահասներ են․ ճանապարհը ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոնմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 11-ամյա Ծ․ Զ․-ն և 7-ամյա Ե․ Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Հայկ Սողոյանի և վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Մարգարյանը և Արթուր Պողոսյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։