Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են՝ թիրախավորվել է Թել Ավիվը և նրա արվարձանները
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ M90 հրթիռներով թիրախավորվել է Իսրայելի Թել Ավիվ քաղաքը և նրա արվարձանները։ Թել Ավիվում պայթյուններ են հնչել, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան։ Փոխանցում է Azatutyun-ը։
Իրանն այսօր մերժեց Արևմուտքի կոչերը՝ հրաժարվելու Իսրայելի դեմ վրեժխնդիր լինելու սպառնալիքից՝ ընդգծելով՝ «նման խնդրանքը զուրկ է քաղաքական տրամաբանությունից, հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին»։ Միացյալ Նահանգները երեկ էր հայտարարել, որ Իրանը կամ Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցները կարող են «հարձակվել Իսրայելի վրա արդեն այս շաբաթ»։