80170 դիտում
11:03 31-07-2024
Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. պարեկները ծառայություն կատարելու փոխարեն պատի տակ պպզած ու կանգնած «գյալաջի» էին անում՝ դեպքի վայրը թողնելով բարձիթողի վիճակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՜ Շենգավիթի դատարանի հարևանությամբՙ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկները պայքարում են նրա կյանքի համար։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկներն ու մոտոպարեկները, սակայն վերջիններս երթևեկությունը կարգավորելու փոխարեն վթարի հարևանությամբ գտնվող պատի տակ մեկը պպզած, մյուսները՝ կանգնած «գյալաջի» էին անում, մինչ դեռ դեպքի վայրում ոչ մի անվտանգություն չէր պահպանվում, ինչը հղի էր վթարներ լինելու հավանականությամբ, քանի որ վարորդները չէին հասկանա, որ նշված «Գազել»-ը կանգնած է, քանի որ դեպքի է տեղի ունեցել։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետ տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՜ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+