23201 դիտում
22:56 25-05-2023
Դանակահարություն Լոռու մարզում. մինչ Վանաձորի բժիշկները պայքարում էին որովայնի շրջանում դանակահարված տղամարդու կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու պարեկները պարզել են դեպքի վայրը, որտեղ էլ հայտնաբերվել են արնանման հետքեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 25-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ որովայնի շրջանում կտրող, ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի և ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Սուքիասյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի 1 Ա հասցեում գտնվող «Սալյուտ» միջոցառման սրահի բակից:
Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Ա.Խ.-ն է: Օպերատիվ աշխատանքների արդյունքում ոստիկանները պարզել են նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում Ա. Խ.-ին դանակահարելու համար որոնում են: Վերջինս Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Ս. Ա.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվելու են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Մինչ քննիչների՝ դեպքի վայր ժամանումը ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի ավագ պարեկ Կարեն Սիմոնյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մեջլումյանը սահմանազատել են դեպքի վայրը, որտեղ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նաև արնանման հետքեր:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+