211652_close_icon
views-count13677 դիտում article-date 17:52 30-07-2024

Երեխային ծեծած մանկապարտեզի դաստիարակը զղջացել է արարքի համար, պատրաստ է ներողություն խնդրել երեխայից և նրա ծնողներից. Aravot.am

Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, որն ավագ խմբի սան Ա. Կ-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրել ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը լրատվամիջոցնի հետ զրույցում ասել է, որ կինն ամբողջությամբ զղջում է կատարված փաստի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից:

Փաստաբանը նաև պարզաբանել է՝ ինչպես է ստացվել, որ երեխային ծեծած կինը հայտնվեցլ է ազատության մեջ ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նույնիսկ միջնորդություն չի ներկայացվել. «Հասարակության մեջ եղած այն մոտեցումը, թե եթե անձի նկատմամբ չի ընտրվում ամենախիստ խափանման միջոց կալանքը, նշանակում է՝ անձը խուսափելու է պատասխանատվությունից, թերի պատկերացում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր