211652_close_icon

ՌԴ-ում նացիզմի արդարացման համար դատապարտված բլոգեր Արսեն Մարգարյանը զղջացել է իր արարքի համար

views-count658 դիտում article-date 20:15 03-09-2025
Ձերբակալված բլոգեր Արսեն Մարգարյանի փաստաբանը Մոսկվայում հայտարարել է, որ վերջինս զղջացել է իր արարքի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նա զղջացել է և պատրաստ է համագործակցել, պարտավորվում է ներկայանալ առաջին իսկ պահանջով, ես խնդրում եմ մեղմացնել խափանման միջոցը», – հայտարարել է փաստաբանը:

Հիշեցնենք՝ բլոգեր Արսեն Մարգարյանին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա դեմ ՌԴ-ում քրեական գործ են հարուցել նացիզմի արդարացման համար։

Նմանատիպ նյութեր