211652_close_icon
views-count709 դիտում article-date 12:48 21-07-2024

Ադրբեջանը Հայաստանի հետ «բարիդրացիական հարաբերությունները» պայմանավորում է Սահմանադրության փոփոխությամբ

Եթե ​​որևէ երկրի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում այլ երկրի նկատմամբ, ապա դրան պետք է վերջ տալ, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Փոխանցում է News.am-ը։

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կդադարեցնի սահմանադրական հիմունքներով իր տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է։ Բայց եթե սահմանադրությամբ կա մեկ այլ պետության նկատմամբ տարածքային պահանջ, ապա դա պետք է վերացվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջովին վերջ դրվի տարածքային պահանջներին, որպեսզի դրա հիման վրա կարողանանք առաջ շարժվել այս հարցում։ Ադրբեջանն առաջարկել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով։ Որովհետև Մինսկի խումբը պահպանելու կարիք չկա։ Եթե ​​հակամարտություն չկա, ապա ո՞րն է Մինսկի խմբի գոյության իմաստը։ Այդ կապակցությամբ Ադրբեջանն առաջարկել է հայկական կողմին, որպես ժամանակավոր մոտեցում, համաձայնեցնել այն հիմնական սկզբունքները, որոնք հիմք կհանդիսանան երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատման համար։ Ես սա չէի անվանի խաղաղության ժամանակավոր համաձայնագիր։ Հարկ է հաշվի առնել, որ 2021 թվականին ադրբեջանական կողմը դարձավ այն սկզբունքների նախաձեռնողը, որոնք հիմք կհանդիսանան ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի համար»,- Հաջիևի խոսքն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

Նմանատիպ նյութեր