211652_close_icon

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Ford Fusion»-ը և «Զիլ 130»-ը. «Ford»-ը մի քանի պտույտ գլորվելով կողաշրջված հայտնվել է դաշտում. մահացածի մարմինն ու կտրված ոտքը փրկարարները հայտնաբերել են տարբեր հատվածներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5188 դիտում article-date 09:32 30-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 00:10-ի սահմաններում Արտաշատ - Վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհին բախվել են «Ford Fusion» և  «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս, իսկ մարմնից մի քանի մետր այն կողմ էլ՝ կտրված ոտքի մի հատված։

Բախման հետևանքով «Ford Fusion»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, մի քանի պտույտ շրջվել, ապա  բախվել դաշտում տեղադրված որպես քոլիկ օգտագործվող երկաթե կոնստրուկցիայիմ և կողաշրջվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Օպերատիվ են գործել ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության շտապօգնության բժիշկները  Արարատի մարզային ղեկավար Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «Ford Fusion»-ի վարորդն է, ով Վերին Արտաշատից դեպի Արտաշատ ընթանալիս բախվել է ընթացքում երթևեկող «Զիլ 130»-ի հետնամասին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր