2186 դիտում
10:20 19-10-2016
Ինչպես ներքինն է պայմանավորում արտաքինը, այնպես էլ արտաքինն է որոշում ներքինը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Իշխանությանը մարդկային դեմք հաղորդելու ներկայիս փորձերը՝ անկախ նրանից, թե ինչով են դրանք թելադրված, միայն առաջին հայացքից են մակերեսային թվում։ Ինչպես ներքինն է պայմանավորում արտաքինը, այնպես էլ հակառակը՝ արտաքինն է որոշում ներքինը։
Եկեք վերհիշենք իշխանության «ոչ մարդկային» դեմքը, որը ձևավորվել է 90-ական թվականներին՝ լկտի, ամբարտավան, իրեն ամեն ինչ թույլ տվող, ոչ մի չափ ու սահման չճանաչող մի կերպար։ Հիմա էլ կան այդպիսի պատգամավորներ և չինովնիկներ։ Բայց համաձայնեք՝ նրանք այլևս «թրենդի մեջ» չեն։
Իհարկե, «հին դեմք» ունեցող վերնախավը հենց այնպես չի հանձնվի, նրանք, իհարկե, չեն ասի՝ «մենք լավն ենք», դա համոզիչ չի հնչի, ավելի «խորամանկ» ձև կա ասելու՝ «այս նորերը մեզնից ոչնչով լավը չեն»։ Բայց ի վերջո, մարդկային դեմք ունենալու առավելությունները բոլորը պետք է, որ հասկանան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
11:28 17-07-2021
Զանգեզուր. ներքինն ու արտաքինը․ «Առավոտ»
1710 դիտում
13:59 17-01-2015
Իրաքը նավթի համաշխարհային գնանկումը պայմանավորում է Ռուսաստանի դեմ պատերազմով
943 դիտում
12:48 21-07-2024
Ադրբեջանը Հայաստանի հետ «բարիդրացիական հարաբերությունները» պայմանավորում է Սահմանադրության փոփոխությամբ
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9121 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2158 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան