211652_close_icon

Հանրապետության նախագահը «Վեոլիա Ջուր»-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի համար արտասանել է․ «կապույտի վրա չեն նստում ճանճեր։ Լսո՞ւմ ես, Մարիա՛մ․․․»

views-count2335 դիտում article-date 22:07 01-10-2025
 
Հայաստանում չկա մի մարզ, մի քաղաք, մի գյուղ, մի թաղամաս, որ քաղաքացիները արդարացիորեն իրենց զայրույթը չուղղեն «Վեոլիա Ջուր» ընկերության հասցեին, ու կարծես քաղաքացիների արդարացի բողոքը ոչ միշտ է լուրջ ընդունում նշված ընկերությունը։

Միայն վերջին տարիներին SHAMSHYAN.com-ը 1000-ավոր բողոքներ է ստացել ու շարունակում է ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերության թերի աշխատանքի համար, սակայն չգիտես ինչու մեծ մասում բնակիչների բարձրաձայնած խնդիրները «Վեոլիա Ջուր»-ը ոչ միայն չի լուծում, այլ մի բան էլ բնակիչներին է փորձում մեղադրել, որ իրենց ընկերության բարի համբավը արատավորում են։

Հուլիսի 18-ին  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր նստավայրում հանդիպել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն տիկին Մարիաննա Շահինյանին։

Թե ինչ են քննարկել՝ հանրությունը այդքան էլ չիմացավ, սակայն մամուլի տեղեկություններով ՀՀ նախագահը Մարիաննա Շահինյանի համար «արտասանել» է մեծն Սևակի հայտնի ու սիրված բանաստեղծությունը՝ «Կապույտի վրա չեն նստում ճանճեր։ Լսո՞ւմ ես, Մարիա՛մ․․․»

Մամլո հաղորդագրությունը՝ ստորև

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին:

Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։

Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, համակարգի արդիականացմանն, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Անդրադարձ է եղել նաև ապագա նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը՝ ընդգրկելով նոր բնակավայրեր, ինչպես նաև ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, խելամիտ օգտագործման և պահպանման համար։
 

Նմանատիպ նյութեր