211652_close_icon

«Արթմեդ» բժշկական կենտրոնում 30 տարվա մանկավարժին վիրաբույժը սարքեց կես մարդ. առողջապահության նախարարը պետք է հետևություններ անի և բժշկական համայնքից հեռացնեն նման «վայ» բժիշկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5803 դիտում article-date 16:35 01-10-2025
Երևանի բնակիչ 72-ամյա Ալվարդ Սարգսյանը, ով երրորդ կարգի հաշմանդամ է, եղել է 30 տարվա մանկավարժ, արդեն տևական ժամանակ է՝ չի կարողանում հանգիստ քնել։ Եվ դրա հիմնական մեղավորը «Արթմեդ» բժշկական կենտրոնի վնասվածքաբան, օրթոպեդ Ռաֆայել Ավետիսյանն է։ 

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ալվարդ Սարգսյանի հարազատները իրենց բողոքն էին ուղղում նշված բժշկի հասցեին՝ ասելով, որ նրա կատարած սխալ վիրահատության կամ բուժման արդյունքում 72-ամյա մեր հարազատը ամեն գիշեր կարծես դժոխքի դուռը գնա։ 

«Օգոստոսի 3-ին մայրս անզգուշաբար բակում սայթաքում և ընկնում է։ Հարևանները նկատում են և շտապօգնություն են կանչում, ովքեր էլ մայրիկիս տեղափոխում են «Արթմեդ» բժշկական կենտրոն, որտեղ սակայն նշված բժշկի պատճառով ինչու չէ, նաև ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու հետևանքով ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում։

Օգոստոսի 11-ին մայրս դուրս է գրվում, սակայն ցավերը, որ պետք է մեղմանային, ժամ ժամի սկսում են տանջել, և հասնում էր նրան, որ գիշերները ցավերն ավելի են սաստկանում և մինչև լույս տանջվում է։

Սեպտեմբերի 3-ին տեղափոխում ենք Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ գոնե հնարավոր է լինում դրական դինամիկա ստեղծել և դրա համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր, հազարավոր կյանքեր փրկած Արտավազդ Սահակյանին, ում հանրությունն ավելի շատ ճանաչում է Արտավազդ Բագրատիչ անունով, վիրահատող բժիշկ Մակար Դավթյանին, բժշկական օրդինատոր Մարինա Գդոյանին, բժշկուհի Լենա Մկրտումյանին, բուժքույր Լիանային, ինչու չէ առանց չափազանցության և գույները խտացնելու կլինիկայի ողջ անձնակազմին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալ և մարդկային բարձր հատկանիշների համար։ Ճիշտ է, մեր ծնողը հիմա տնային պայմաններում է բուժումներ ստանում, բայց եթե իմանայինք, որ «Արթմեդ» բժշկական կենտրոնում նման վերաբերմունք կվուցաբերվեր այդ «վայ» վիրաբույժի կողմից, հաստատ չէինք տանի այնտեղ։ Ու հիմա էլ կոչ եմ անելու հանրությանը, նախ չեմ ցանկանա, որ նման իրավիճակներում հայտնվեն, ինչպես մայրս ու մեր ընտանիքը, նման վիրաբույժի մոտ չգնան, քանի որ մենք մեր մաշկի վրա ենք զգացել այդ ցավը, իսկ մայրս իր սեփական մաշկի վրա է զգացել այդ ծանր ապրումները։

Մենք դիմում ենք նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որպեսզի հետևություններ անի և ինչու չէ նաև նախարարությունում անցկացնեն ծառայողական քննություն ու պարզեն, թե նման ոչ պրոֆեսիոնալ բժիշկները արդյոք տեղ ունեն բժշկական աշխարհում, երբ ոչ թե բուժում, այլ հաշմանդամ են սարքում մարդուն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր