211652_close_icon

Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում նախկին Խորհրդային Միության երկրների համար

views-count370 դիտում article-date 19:00 29-09-2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայում օդային տարածքի խախտումները մեկուսացված միջադեպեր չեն, այլ մտահոգիչ միտում, որը սպառնում է ամբողջ Եվրոպային, հաղորդում է UNIAN-ը։

Նա կարծում է, որ Ռուսաստանը փորձում է բաժանել իր դաշնակիցներին, «սակայն միայն ընդհանուր դիրքորոշումը կարող է կանխել ագրեսիան»։

«Ռիսկերը, նրա խոսքով, տարածվում են նաև նախկին Խորհրդային Միության երկրների վրա. չնայած Մոլդովայի կողմից եվրոպական ուղու ընտրությանը, սպառնալիքը մնում է, ինչպես նաև Ղազախստանի և տարածաշրջանի մյուս պետությունների համար», - նշել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր