211652_close_icon

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մուսայելյան գյուղում 19-ամյա վարորդը «Zaz Sens»-ով բախվել է բետոնե պարսպին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2236 դիտում article-date 18:57 30-09-2025
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Մուսայելյան գյուղում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Աղասի Ա․-ն իր վարած «Zaz Sens» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշի պարեկներ Սիրեկան Ավագյանը և  Հովհաննես Ոսկանյանը։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր