ԱՄՆ Անկախության օրը երկրում զոհվել է առնվազն 33, վիրավորվել՝ տասնյակ մարդիկ
Հուլիսի 4-ին ամբողջ Միացյալ Նահանգներում Անկախության օրը տեղի ունեցած կրակոցների և բռնության այլ ակտերի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնել է ABC News-ը:
Ըստ Chicago Sun-Times-ի՝ միայն Չիկագոյում կրակոցների հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել 55 մարդ, նրանց թվում՝ երկու կին և 8-ամյա տղա։
Հուլիսի 4-ը պատմականորեն ԱՄՆ-ում տարվա ամենամահաբեր օրերից մեկն է։ Մեկ տարի առաջ տոնի ժամանակ կրակոցների հետևանքով զոհվել է մեկ տասնյակից ավելի մարդ, վիրավորվել՝ ավելի քան 60-ը: Իսկ 2022 թվականին Չիկագոյի մերձակայքում զանգվածային հրաձգության հետևանքով յոթ մարդ է զոհվել։