211652_close_icon
views-count1451 դիտում article-date 11:50 27-07-2019

Ֆիլիպիններում երկրաշարժերի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել

Ֆիլիպինների հյուսիսում գրանցված երկրաշարժերի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել, հայտնում է [url=https://www.bloomberg.com/news/articles/2019-07-27/urgent-at-least-4-dead-as-quakes-shake-northern-philippine-isles]Bloomberg[/url] գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով: Ավելի վաղ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ, Իթբայաթ կղզուց 14 կմ արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Դրանից 3 ժամ առաջ կղզուց 3 կմ հեռավորության վրա տեղի էր ունեցել 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի օջախը գտնվել է 9,1 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են տներ: Ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել:

Նմանատիպ նյութեր