211652_close_icon
views-count32496 դիտում article-date 12:10 27-06-2024

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. «Ford Transit»-ը Ապարանում տապալել է երկաթե էլեկտրասյունը, կոտրել մի քանի եղևնիներ. քաղաքապետի կարգադրությամբ ժամանել են համապատասխան վարչության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում վրացական համարանիշներով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքում՝ Բաղրամյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել 3 եղևնիների, կոտրել դրանք ու հայտնվել մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկակնության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի և ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի մասին տեղեկանալով՝ Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև Ապարանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ձեռնամուխ են եղել տապալված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր