Խոշոր ավտովթար Մուսալեռում․ բախվել են «Nissan»-ը և «Ford»-ը․ կա 4 վիրավոր․ «Ford»-ը, մինչ բախումը, տապալել է երկաթե էլեկտրասյունը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Nissan Fugo» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգու օգություն են հասել քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի, փրկարարների և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարաները՝ օգտագորելով հատուկ տեխնիկա։
Վիրավորներից 2-ին հիվանդանոց ուղեկցել է ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանը։
Տարածքը սահմանազատել են նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Տիգրան Մուրադյանը և կրտսեր պարեկ Գուրգեն Մելիքյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահվող հատուկ տարածքում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Ford»-ը, դեպի Արմավիր մարզ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը և բախվել դեպի Երևան ընթացող «Nissan»-ին։
Հարվածի արդյունքում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բնակչին պատկանող կիսակառույց շինությունում, իսկ «Ford»-ը՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։