211652_close_icon
views-count80406 դիտում article-date 20:42 26-06-2024

Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով անցնող լոռեցին փորձում է մեծ հեղինակություն ունեցող օրենքով գողի հաշվին ինքնահաստատվել․ ներկայացնում է փաստեր, որոնք հերքվում են տեսանյութերով․ նրան սպասվում է երազախաբություն․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի ժամ է՝ յութուբում տեսանյութ է տարածվում, որով ինչ-որ Էրիկ Եղինյան օգտատեր փորձում է հանրությանը ներկայանալ իբրև գիտակ և լավ տեղեկացված՝ օրենքով գողերի նիստուկացին ու այդ կերպ հավանաբար մտածում է, որ կհավաքի լայքեր և դիտումներ։ Մինչդեռ, Լոռու մարզում շատ լավ են ճանաչում սույն օգտատիրոջը, ով մի քանի անգամ հասցրել է առնչվել քրեական օրենսգրքի հետ։ Ժամեր առաջ յութուբյան իր ալիքով տեսանյութ է հրապարակել, որով անդրադարձել է մի քանի օրենքով գողերի, այդ թվում՝ հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող օրենքով գող «Պզոյի» կողմից կատարված հանցագործություններին։ Նա ներկայացնում է դեպքեր, որոնք իրականությունից այնքան են հեռու, որ նույնիսկ «եփած հավի ծիծաղը կգար»։

 Սույն սկսնակ օգտատերը փորձում է հանրությանը մոլորեցնել ու ինքնավստահ ներկայացնում է, որ «Պզոն» 2009 թվականին մասնակցել է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղայի հարսանեկան արարողությանը, մինչդեռ հանրության գերակշիռ մասը շատ լավ գիտի, որ այդ տարիներին «Պզոն» եղել է Միացյալ նահանգներում, հետևաբար նա չէր կարող մասնակցել այդ հարսանեկան արարողությանը՝ լինելով ԱՄՆ-ում։ Մեկ այլ դրվագում իրեն ապագա փաստաբան հռչակող սույն պարոնը «Պզոյին» մեղադրում է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնում հայհոյանքներ հնչեցնելու մեջ, մինչդեռ տեսանյութը ազատ տեղադրված է համացանցում, որով ակնհայտ երևում են թե «Պզոյի» գործողությունները և թե ով է հայհոյանքներ հնչեցնում, իսկ այդ դեպքով քրեական վարույթ է ժամանակին նախաձեռնվել է ու եթե հաստատվեր, որ «Պզոն» նման, ինչպես ասում է սկսնակ օգտատեր լոռեցին, հանդուգն և լկտի վարքագիծ է դրսևորել, հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ, ապա իրավապահները մեծ սիրով կձերբակալեին «Պզոյին», ապա կներկայացնեին քննչական մարմին, ով էլ մեծ սիրով կկալանավորեր նրան ու գործը կուղարկեին դատարան, մինչդեռ տեսանյութով էլ հենց հերքվում է նման վարքագիծը։ 

Թե ինչու է քրեական օրենսգրքի հետ մի քանի անգամ առնչություններ ունեցած Է․ Եղինյանը փորձում նման լուրեր տարածել, մեզ ծանոթ հոգեբաններն ասում են, որ հավանաբար փորձում է մեծ հեղինակությունների հաշվին ինքնահաստատվել, բայց նման մարդկանց սպասում է երազախաբություն, իսկ ընթերցողները, որպեսզի ավելի լավ ճանաչեն ով է Է․ Եղինյանը, կարող են ուսումնասիրել համացանցը, այդ թվում՝ «Դատալեքսը» ու կարծիք կազմեն։ 

Նա մասնավորապես ասում է ․ «Նախորդ տեսանյութի տակ հնչեցված հահոյանքները վերաբերվում են օրենքով գողերի մամաներին։ Եթե դուք ձեզ իրավունք եք վերապահում կպնել իմ ընտանիքին, ապա ես նույնպես ինձ իրավունք եմ վերապահում կպնել ձեր ընտանիքներին։ Ի տարբերություն ձեզ ես ունեմ ինքնասիրություն։ Համացանցով ես դիտել եմ տեսանյութ, որում ներկայացվում է, որ հեղափոխությունից հետո օրենքով գող «Պզոն» ներխուժում է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ցուցաբերում է հանդուգն և լկտի վարքագիծ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում ոստիկանության ծառայողների հասցեին։ Այդ տեսանյութում հստակ երևում է, որ ոստիկանության ծառայողները խելոք կանգնած «Պզոյի» կողքին, հավանաբար նրանից վախենալով, որևէ միջոց չեն ձեռնարկում նրան սաստելու և վնասազերծելու ուղղությամբ և վախկոտ նապաստակների պես հանդուրժում են օրենքով գող «Պզոյի» կողմից ոստիկանության Կենտրոնական բաժնում դրսևորված այդ հանդուգն և լկտի վարքագիծը։ Ասեմ, որ նման ոստիկանները արատավորում են համազգեստի պատիվը։ Նման ոստիկանները ոստիկան կոչվելու իրավունք չունեն։ Նրանք ոչ թե ոստիկան են, այլ՝ «մենթեր»։ Այո, նմաններին պետք է անվանել «մենթեր», որովհետև նման ոստիկանները հեղինակազրկում են ոստիկանական համակարգը։ Բնականաբար, ես ոստիկանության շրջանում ունեմ մտերիմ ընկերներ և հարգում եմ ոստիկաններին և ոստիկանության աշխատանքը, սակայն տեսնելով, որ ոստիկանության ծառայողները վախկոտ նապաստակի պես ինչպես են հանդուրժում օրենքով գող «Պզոյի» այդ վարքագիծը, այդ իսկ պատճառով ես նման ոստիկաններին իրավացիորեն անվանում եմ «մենթեր» և ասում դուք «մենթեր» եք, ձեր նմանները տեղ չունեն ոստիկանական համակարգում։ Նաև ցանկանում եմ նշել, որ իմ ունեցած հավաստի տեղեկություններով Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ, տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանի որդու և երգչուհի Սիրուշոյի հարսանիքի ժամանակ ներկա է գտնվել նաև օրենքով գող «Պզոն», գլուխն ամբողջությամբ սափրած վիճակում, բավականին հետաքրքիր կերպարով և իմ ունեցած հավաստի տեղեկություններով նա այդ հարսանիքի ժամանակ լուսանկարվել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ուստի հիմա ԱԱԾ-ին կոչ եմ անում անհապաղ միջոցներ գործադրել և պարզել, թե օրենքով գող «Պզոն» նախկինում ինչ հարաբերությունների մեջ է գտնվել Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ ներկայումս ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում իրար հետ, քանի որ չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը Պզոյի միջոցով կատարած լինի որոշակի հանցագործություններ այս կամ այն անձին պատժելու հետ կապված, ուստի ևս մեկ անգամ ԱԱԾ-ին կոչ եմ անում անհապաղ միջոցներ գործադրել և պարզել նախկինում նրանց միջև եղած հարաբերությունները ինչպիսին են եղել»։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր