211652_close_icon

Մինչ մի քանի օր է մեծ թվով փրկարարներ և պարեկներ Հրազդան գետում, Երևանյան լճում, երբեմն վտանգելով իրենց կյանքը, որոնում են անհետ կորած անչափահասի մարմինը, որոշ «ուղեղից թոփալներ» փորձում են փրկարարի և պարեկի հաշվին ինքնահաստատվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count10801 դիտում article-date 21:50 29-04-2025
Այսօր՝ ապրիլի 29-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30-ից ավելի փրկարարներ՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի և ՀՀ ՆԳՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ ժամանած փրկարարներ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանի և Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի մեծ թվով փրկարարներ առավոտյան ժամը 07։00-ից սկսել են Ուկրաինայի Հանրապետության քաղաքացու որոնողական աշխատանքները ոչ միայն Երևանի Հրազդան գետում ու Երևանյան լճում, այլ նաև Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները նույնիսկ այնպիսի անանցանելի տեղերում են որոնողական աշխատանքներ կատարում, որ իրենից վտանգ է ներկայացնում։ Բազմաթիվ հատվածներում ոչ միայն ջրի խորությունը հասնում է 6-8 մետրի, այլ նաև ճահճուտ է և եղեգները խոչընդոտ են հանդիսանում։ Փրկարարների հետ 2 օր է որոնողական աշխատանքներին ներառված են նաև Թիավարության ֆերերացիայի մեծ թվով թիավարներ։  

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ՊԾ Երևան քաղաքի գնդի մի քանի գումարտակների պարեկներ։ 

Ժամը 19։30-ին, օրվա մթնելու հետ կապված, որոնողական աշխատանքները դադարեցվել են և այն կսկսվի առավոտյան՝ լուսաբացին։ 

Մինչ փրկարարները, 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները, մեծ թվով պարեկներ մի քանի օր է գերլարված պայմաններում անում են ահնարինը, անգամ ջրի վարարման պայմաններում, որոշ «սուտի» օգտատերեր, այդ թվում «ֆեյքեր», «ճոռոմ-ճոռոմ» ստատուսներ են գրում, թե չեն կարողանում երեխային գտնեն, մինչդեռ եթե այդ «ուղեղից թոփալները» մի երկու լայք հավաքող ստատուսներ գրելու փոխարեն գային ու սեփական աչքերով տեսնեին փրկարարների, պարեկների ու թիավարների տիտանական աշխատանքը, երևի թե գնային եկեղեցի ու ներում խնդրեին, որ առանց իմանալու տափակություններ են դուրս տվել։  

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի փրկարարներ, ինչպես նաև Թիավարության ֆերերացիայի մեծ թվով թիավարներ շարունակել են Ուկրաինայի Հանրապետության անչափահաս քաղաքացու դիակի հայտնաբերման աշխատանքները։

Աշխատանքները ղեկավարում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը և ՀՀ ՆԳՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը։ 

Որոնողական աշխատանքները Հրազդան կիրճից ուղղություն էին վերցրել դեպի Երևանյան լիճ և թիավարները իրենք էին ցանկություն հայտնել մասնակցելու որոնողական աշխատանքներին, որը ընդգրկում էր մի քանի կմ:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների՝ Մանկական երկաթուղու տարածքում, օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան, ով ընկել էր Հրազդան գետը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում էր որոնողական աշխատանքներին։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր