211652_close_icon
views-count5021 դիտում article-date 20:29 21-06-2024

Ինչպե՞ս կարելի է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում. Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնի վերջերս լքած Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում առնվազն անհասկանալի է:

Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է:

Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո’, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները և աղետալի իրավիճակը պետք է դատապարտվի, սակայն Պաղեստինի պետության ճանաչումը, այն տեսքով, ինչ իրականացրել են փոքրաթիվ պետություններ, 
 տվյալ հարցում Հայաստանի համար արտաքին քաղաքականության բալանսի էական խախտում է:

Բազմիցս պնդել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հայց ներկայացնի Արդարադատության Միջազգային Դատարան ընդդեմ Ադրբեջանի 
 «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի համապատասխան, Լեռնային Ղարաբաղում կազմակերպված և իրականացված էթնիկ զտման, ցեղասպանական գործողությունների հիմքով, այնպես ինչպես Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է արել ընդդեմ Իսրայելի։ Թուրքիան, Եգիպտոսը միացել են հայցին և այլ երկրներ աջակցություն հայտնել: Հայաստանի իշխանությունները հրաժարվում են նման հայց ներկայացնելու ընդդեմ Ադրբեջանի, բայց Պաղեստինի պետությունը ճանաչում են: 

Ի վերջո, ինչպե՞ս կարելի է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում»։

Նմանատիպ նյութեր