3623 դիտում
09:28 06-05-2016
Ինչքա՞ն գումար կտնտեսեն սպառողնեը գազի գնի իջեցումից. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիան» այս անգամ առաջարկել է ինչպես խոշոր, այնպես էլ փոքր բաժանորդների համար սակագները նվազեցնել հավասարաչափ։ Երկու դեպքում էլ այն համարժեք է 19,4 դոլարի։ Սա ավելին է, քան սահմանին Հայաստանին վաճառվող գազի գնի էժանացումը։
Ինչպես հայտնի է, ապրիլի 7-ին Երեւանում ստորագրված փաստաթղթով Հայաստանին մատակարարվող գազի գինը 1000 խոր. մետրի դիմաց գործող 165-ի փոխարեն սահմանվեց 150 դոլար։ Այսինքն՝ նվազեցվեց 15 դոլարով։ Գազի ներքին սակագնի նվազեցումը, որքան էլ լինի, անտարակույս դրական ազդեցություն կունենա թե՛ սպառողների, թե՛ տնտեսության վրա։ Դա ենթադրում է ինչպես բնակիչ-բաժանորդների, այնպես էլ խոշոր սպառողների կողմից սպառված գազի դիմաց կատարվող վճարումների կրճատում։
Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչ տնտեսումների մասին է, անհրաժեշտ է կատարել պարզ հաշվարկ. Յուրաքանչյուր հազար խոր. մետրի դիմաց բնակչության ներքին սակագինն առաջարկվում է նվազեցնել 9,3 հազար դրամով կամ ավելի քան 19 դոլարով։ Գազամատակարար ընկերության սակագնային հայտով կանխատեսվում է, որ բնակչությունը կսպառի տարեկան 527 մլն խոր. մետր գազ։
Ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած առաջարկության բավարարման շնորհիվ սպառողների այս խումբը կտնտեսի տարեկան գրեթե 5 մլրդ դրամ կամ ավելի քան 10 մլն դոլար։ Ինչ վերաբերում է խոշոր սպառողներին, որոնց տարեկան ծախսը գազամատակարար ընկերության ներկայացրած սակագնային հայտով գնահատված է ավելի քան 1,1 մլրդ խոր. մետր, ապա այս դեպքում տնտեսումը կհասնի գրեթե 22 մլն դոլարի։
Հաշվի առնելով նաև մյուս բաժանորդներին՝ գազի սակագնի առաջարկվող նվազեցման ֆինանսական արդյունքը կարող է հասնել մինչև 33-34 մլն դոլարի։ Սա, ըստ էության, այն գումարն է, որ չեն վճարելու սպառողները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3481 դիտում
14:02 03-03-2022
Գազի գնի բարձրացումը չի երևալու բաժանորդի վրա. Փաշինյանը խոսել է գազի թանկացման մասին
2758 դիտում
16:16 08-02-2022
Ներքին շուկայում պարարտանյութի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի զգալի բարձրացմամբ. ՄՊՀ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը