50617 դիտում
22:39 16-06-2024
Քեզ բացական չե՛նք դնի, կյանքդ հանուն հայրենիքի զոհաբերած, մերօրյա հերոս, կամավորական Տարոն Գիվարգիզյան․ Երևանում տեղի ունեցավ հերոսին նվիված «Տերն է իմ լույսը» գրքի շնորհանդեսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունիսի 15-ին, Երևանի քաղաքի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, կամավորական Տարոն Գիվարգիզյանի հիշատակին նվիրված «Տերն է իմ լույսը» գրքի շնորհանդեսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրքի հեղնիակ Լիլիթ Չիբուխչյանը նախ ներկայացրեց ստեղծման պատմությունը, որից հետո շարունակվեց միջոցառումը։
Միջոցառմանը ներկա ին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, հերոսածին մայրեր, ընկերներ՝ այդ թվում զինակից, դպրոցի աշակերտներ, հյուրեր։
Երեկոյի ընթացքում դպրոցի սաները ներկայացան երաժշտական ինքնատիպ ու բարձրաճաշակ համարներով։
Ներկաները միաբերան ասում էին, որ այսօրվա սերունդը Տարոնի և մերօրյա անմահների կյանքի գնով պարտավոր է արժանապատիվ ապրելու նվիրական խոստում տալ։
Տարոն Արթուրի Գիվարգիզյան
Տարոն Արթուրի Գիվարգիզյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում: Երկար սպասված երեխա էր փոքրիկ Տարոնը, քանի որ ծնողները երկար ժամանակ երեխա չէին ունենում: Վաղ մանկությունից Տարոնը աչքի էր ընկնում իր վառ երևակայությամբ, և մեծ հետաքրքրասիրությամբ: Ընդունակ էր, խելացի, պրպտող ու խորունկ աչքերով: Մինչև երրորդ դասարան սովորել է տեղի՝ Սուրենավանի միջնակարգ դպրոցում, որից հետո ընտանիքով տեղափոխվել են Երևան և ուսումը շարունակել է Երևանի թիվ 134 հիմնական, այնուհետև Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում: Հատկանշական է, որ սեփական նախաձեռնությամբ Տարոնը 12-րդ դասարանը չավարտած, կամավորագրվում և համալրում է հայկական բանակի շարքերը: Դրա խոսուն ու վառ ապացույցը նրա ավարտական վկայականի լուսանկարն է, բոլորը աշակերտական ձյունաթույր, սպիտակ վերնաշապիկով են , այնինչ հեռվից հեռու աչքի է զարնում Տարոնի զինվորական համազգեստով լուսանկարը: Ծառայության ժամանակ ստանալով ոտքի ծանր վնասվածք, որն անհամատեղելի էր ծառայությունը շարունակելու հետ՝ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: Նրա հայրենիքին պարտքը տալու ձգտումը շարունակվում է իր սրտի և հոգու ամենանվիրական անկյունում բաբախել՝ հանգիստ չտալով մեր հերոսին: Կարծես սպասում էր ճիշտ և հարմար պահին:
Պահը չի ուշանում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի լուրն առնելով՝ վաղ առավոտից Տարոնը մտատանջումների մեջ էր: Մոր՝ տիկին Լաուրայի դրած նախաճաշը մի կողմ հրելով՝ բոլորից թաքուն շտապում է զինկոմիսարիատ անդամագրվելու: Բայց ոտքի վնասվածքի պատճառով ստանում է մերժում: Մերժումը, սակայն, չի հանդիսանում խոչընդոտ մերօրյա հերոսի մտահղացումն իրականացնելու համար: Հենց այստեղ է, որ Տարոնի մոտ ի հայտ են գալիս վաղ տարիքից տարբեր սպորտային և երաժշտական (բռնցքամարտ, կարատե, դաշնամուր , սինթեզ) խմբակներ այցելելու արդյունքում ձևավորված բնավորության հստակ գծերը ՝ նպատակասլացություն, հաղթանակի ձգտում և սկսածը ավարտին հասցնելու կամք: «Աշխարհազոր» ջոկատի հետ Տարոնը բոլորից գաղտնի պահելով վնասվածք ունենալու հանգամանքը, թաքնվելով ավտոբուսի նստատեղի հետևում, սեպտեմբերի 29-ին մեկնում է Արցախ: Հայրենիքի սահմանները վտանգված էին: Հայրենի հողը պաշտպանելու իր վաղեմի երազանքն ի կատար ածելու պահը հասունացել էր առավել, քան երբևէ: Մասնակցել է Ֆիզուլիի, Հադրութի և Մարտունու պաշտպանության ամենաթեժ մարտերին: Մարտերի ընթացքում նույնիսկ ամենածանր պահին պահպանել է իր մարդկային նկարագիրը ու տեսակը՝ իր նոր զինվորական կոշիկները փոխելով ժամկետային զինծառայողի մաշված կոշիկների հետ: Մարդկային արժեքներ, որոնք սերմանվել էին Տարոնի մեջ նաև եկեղեցու հետ սերտ կապեր ունենալու արդյունքում:
Տարոնը մեծ սեր ուներ դեպի հոգևորը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: 2016-ի գարնանը, ծանոթանալով Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանի հետ, որոշեց առավել ամրապնդվել եկեղեցում: Նույն թվականին նա դարձավ տվյալ եկեղեցու «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միության անդամ և նախանձախնդիր կերպով լծվեց եկեղեցական ծառայությանը: Կարճ ժամանակ անց Տարոնին արտոնվեց կրել դպրական շապիկ և խորան բարձրանալ: Նա կազմակերպվող ուխտագնացությունների ակտիվ մասնակից էր: Մեծ սիրով և պատասխանատվությամբ ստանձնել է համայնքի որոշ անդամների զավակների կնքահայր լինելու դերը և մեծ պատվով կատարել այն: Եկեղեցում ամեն տարի կազմակերպվող «Տիրամոր Մակունք» ճամբարի ժամանակ մեծ պատրաստակամությամբ օգտակար էր լինում կազմակերպչական հարցերում: Սերտ կապված էր նաև Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցու համայնքի հետ, նրա խոստովանահայրը տեղի հոգևոր հովիվն էր:
2017 թվականից սկսած ՝ Տարոնը ՝ որպես ուխտավոր, մեծ սիրով այցելում էր Տաթևի վանք և այնտեղ դարձել էր սպասված հյուր: Տարոն Գիվարգիզյանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն նվիրված, իր ողջ կյանքն Աստծո ծառայությանն ընծայած բացառիկ հայ երիտասարդ էր: Այն, որ Տարոնը կամավոր կերպով իր կյանքը արիաբար նվիրեց հայրենիքին ու անմահացավ սերունդների համար, անխոս անհերքելի ճշմարտություն է:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
18:50 22-11-2024
Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը
994 դիտում
14:29 22-11-2024
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո
5141 դիտում
12:24 22-11-2024
Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն