211652_close_icon

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին

views-count9784 դիտում article-date 20:46 16-11-2025
Նոյեմբերի 12-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանը, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 5 ամսական տղա երեխան: 

Դեպքի մասին ոստիկանութան Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր