211652_close_icon
views-count15761 դիտում article-date 23:59 05-06-2023

Քեզ բացակա չենք դնի հանուն Հայաստանի կյանքդ զոհաբերած Ռոբերտ Գևորգյան, դու դարձար կենդանի լեգենդ և դրա վառ ապացույցը քո անվամբ բացված խաչքար-հուշաղբյուրն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Զ. Քանաքեռցու 151/4 շենքի բակում չեն դադարում մարդկանց այցերը հունիսի 1-ին Կապանում չարաբաստիկ 2022-ի սեպտեմբերի 13-ին իր կյանքը զոհաբերած, նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոբերտ Գևորգյանի անվամբ բացված խաչքար-հուշաղբյուրին։

Հունիսի 1-ին, երբ բացվեց հերոսի անվան խաչքար-հուշաղբյուրը, ներկա էին ոչ միայն հերոսի հարազատներն ու ընկերները՝ այդ թվում զինակից, այլ նաև հերոսածին մայրեր, Արցախյան բոլոր պատերազմներում մասնակցած, նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի աշխատակազմի և ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր ոչ միայն մայրաքաղաքից ու մարզերից, այլ նաև Արցախից ու ԱՊՀ երկրներից։

Սպիտակ սավանը խաչքարի վրայից իջեցրեցին հերոսի քույրն ու եղբայրը, ապա հոգևոր հովվի կողմից օծվեց այն ու ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին։

Հուզիչ ու պարտավորեցնող էր նաև քաղաքական ու հասարակական գործիչ, «Նոր Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքը։

Գևորգյան Ռոբերտ Արմենի

Ծնվել է 01.06.2004 թվականին։

2010-֊2019թթ․ սովորել և ավարտել է Ռուբեն Միրոյանի անվան 77 միջնակարգ դպրոցը, դպրոցի հետ զուգահեռ ընդունվել է Կ.Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դհոլի բաժին՝ որպես դհոլահար, 2013թ-ից ուսումը շարունակել է «Վահագն» դհոլահարների անսամբլում։

2019-2022թթ․ սովորել և ավարտել է Լ. Արիսյանի անվան 127 ավագ դպրոցը։

27.06.2022թ զորակոչվել է բանակ՝ զինվորական պարտքը կատարելու,ծառայել է Կապանում։

Սեպտեմբերի 13-ի չարաբաստիկ օրը, լինելով 2,5 ամսվա ծառայող, իրենց խաբելով տարել են իբրև ինժեներական աշխատանքների, տղաներին բահի փոխարեն տվել են զենք ու տղաները սկսել են պատերազմել թշնամու հետ՝ չխնայելով արյան վերջին կաթիլը, ունենալով հրազենային վիրավորումներ։

Տեսնելով թշնամին իրեն շատ մոտ է, մտածել է՝ որպեսզի գերի չընկնի, ինքն իր մեջ վերջին ուժերն է գործադրել, ինքն իրեն հրազենային մի կրակոցով անմահացրել է։

Հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր