Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում 24-ամյա տղային կյանքից զրկած եղբայրները հայտնաբերվել ու ձերբակալվել են․ հսկայածավալ աշխատանքն իրականացվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների աշխատանքի քիչ առաջ Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը հայտնաբերվել և ձերբակալվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինները կասկածվում են Աբովյան քաղաքում, նոյեմբերի 10-ին, խուլիգանական դրդումներով Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Սարգիս Զեյնալյանին սպանելու մեջ։
Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին, որ մեր տեղեկությունը հավաստի է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում, այդ թվում տարեցների և երեխաների աչքի առաջ, որը տևել էր մի քանի րոպե ու զարմանալի է, որ այդ միջադեպի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում՝ բաժնի պետ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, չէին տիրապետել օպերատիվ իրավիճակին, կարելի է ասել տեղում ոչ միայն դոփել էին, այլ նաև աշխատանքում պաղել էին, քանի որ ինչպես տեղեկացել էինք սպանվածի ընկերներից, մինչ այդ՝ ամսիներ առաջ, Գինու փառատոնի օրը միջադեպ էր տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, որը այնուհետև օրեր անց շարունակվել էր Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել էր 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:
Իսկ եթե Կոտայքի քրեական ոստիկանները ու Կոտայքի համայնքային ոստիկանները տիրապետեին օպերատիվ իրավիճակին, ապա կկանխվեր այս սպանությունը, որը ցնցել է ոչ միայն Աբովյան քաղաքը, այլ նաև ամբողջ Հանրապետությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ, օրը ժամը 17։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը կանչով մենել էր Աբովյան 2-րդ միկրոշրջան 20 հասցե և Աբովյան քաղաքի համար 7 հիմանական դպրոցի մոտից դանակահարված քաղաքացու էր բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել էին, որ դանակահարության հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել երիտասարդ տղա։
Հիվանդանոց մեկնած քրեական ու համայնքային ոստիկանները պարզել էին, որ մահացածը Աբովյան քաղաքում հաշվառված 24-ամյա Սարգիս Զեյնալյանն է։
Տեղում բժիշկները հայտնել էին, որ մյուս վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կոտայքի քրեական ու համայնքային ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայություն Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Պապյանի գլխավորությամբ պարզել էին, որ Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցի և հիվանդանոցում մահացած Ս․ Զեյնալյանի միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որի վերաբերյալ կողմերը ընդհանուր հայտարարի չգալով ժամը 17։00-ի սահմաններում Ա․ Սոխրաբյանցի ընկեր, Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Հայկ Սուքիասյանը տեսնելով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20 շենքի մոտ էր կանգնած Ս․ Զեյնալյանը՝ իր ընկեր, Աբովյանի բնակիչ 25-ամյա Սլավիկ Թորոսյանի հետ, զանգահարել էր Ս․ Սոխրաբյանցին և հայտնել այդ մասին, ինչից հետո նրա մոտ էին եկել Ե․ Սահակյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը, ապա, Բ․ Սոխրաբյանցը քայլելով մոտեցել էր Ս․ Զեյնալյանին և Ս․ Թորոսյանին, սկսել զրուցել նրանց հետ, որի ընթացքում Ա․ Սոխրաբյանցը իր մոտ եղած դանակով թիկունքից մի քանի հարված էր հասցրել Ս․ Զեյնալյանին, որից հետո Բ․ Սոխրաբյանցը նույնպես լրացրել էր եղբոր գործողությունները և այն ավարտելուց հետո եղբոր հետ դիմել էր փախուստի։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն», «առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա․ Սոխրաբյանցը և Բ․ Սոխրաբյանցը հարազատ եղբայրներ են։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։