«Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել գյումրեցի 2-ամյա տղայի կյանքը, ով իր ծննդյան օրով տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր էր ընկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց տեղափոխված 2-ամյա տղայի առողջական վիճակի մասին, երբ երեխան Գյումրի քաղաքի իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր էր ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մուրացան» մանկական հիվանդանոցի բուժանձնակազմին հաջողվել է երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա արձանագրել։
Այս պահին երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ երեխան պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն էր ստացել, որ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոց էր մեկնել քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Տեղում բժիշկները քրեական ոստիկանների հայտնել էին, որ երեխան իրենց մոտ էր տեղափոխվել ծնողի ուղեկցությամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, ապա Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել էին Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց։
Տեղում քրեական ոստիկանները պարզել էն, որ երեխան Շիրակի մարզի բնակիչ 2-ամյա տղա է, ով Գյումրու իրենց շենքի 3-րդ հարկի բնակարանի պատուհանագոգից անզգուշաբար վայր էր ընկել։
Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը նաև հայտնել էր, որ երեխային Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխվելուց հետո, շտապօգնությունը Գյումրի հետ վերադառնալիս Երևանում՝ Սեբաստիա փողոցում, վթարի էր ենթարկվել, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ երեխայի ծննդյան օրն էր։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։