211652_close_icon
views-count1009 դիտում article-date 16:43 16-06-2024

Իրանն ու Ռուսաստանը քննարկել են Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի առաջխաղացումը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Միհրդատ Բազրփաշն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին և  ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիին՝ նպատակ ունենալով ծանոթանալ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, տրանսպորտային բազմակողմանի համաձայնագրերի և Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի իրականացման գործընթացի ներկայիս իրավիճակին, հայտնում է Mehr-ը։

Փոխանցում է News.am-ը։

Կողմերը նշել են տարանցման զարգացման և Իրանի տարածքով տարանցման ծավալների ավելացման մասին։

Քննարկվել է նաև Ռեշտ-Աստարա 164 կմ-անոց երկաթուղու նախագծի կառուցմամբ Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարությունն ավարտելու հարցը։

Այս հանդիպմանը կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության բարելավման և բազմակողմ տրանսպորտային համաձայնագրերի իրագործման կարևորությունը՝ Հյուսիս-Հարավ միջանցքով տարանցումը մեծացնելու համար։

Նրանք նաև կոչ են արել համագործակցել Իրանի և Ռուսաստանի միջև երկաթգծերի զարգացման ոլորտում՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումներն ավելացնելու  համար։

Նմանատիպ նյութեր