211652_close_icon
views-count20729 դիտում article-date 11:13 12-06-2024

Ավտովթար՝ Երևանում. Բագրատունյաց փողոցում բախվել են «Ford», «Opel» և «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները. «Ford»-ն այնուհետև արմատախիլ է արել ծառը. վարորդը նախկինում ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի թիվ 81/3 հասցեի մոտ բախվել են Միհրան Մելիքյանի վարած «Ford» մակնիշի, Վարդան Ֆիդանյանի վարած «Opel» մակնիշի և Արթուր Աբելյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, ապա կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-դ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սարգսյանն ու Արտյոմ Մանուկյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր