211652_close_icon
views-count1261 դիտում article-date 10:59 28-05-2026

Ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում․ «Opel»-ը բախվել է բազալտե եզրաքարին և բռնկվել․ վարորդը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արման Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում «CPS» բենզալցակայանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մինչ հրշեջների ժամանումը ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են «CPS» բենզալցակայանի աշխատակիցմերը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր