27540 դիտում
10:58 28-05-2024
Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Mitsubishi»-ն․ վերջինը բախվել է քարե պատնեշին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․ վարորդներից մեկը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից ու եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Սամվել Գասպարյանի վարած «Mitsubishi» մակնիշի և 23-ամյա Դավիթ Հարությունյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու հայտնվել դաշտում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարատկի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Կարապետյանը, Գոհար Ոսկանյանն ու Արմեն Գրիգորյանը։
Դեպք վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքաելյանը։
Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Opel»-ի վարորդը եղել է ոչ սթափ, և ըստ նախնական տեղեկությունների՝ նա զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքբությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
14908 դիտում
17:24 12-12-2024
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումար