211652_close_icon

Ֆրանսիայի նախագահը լուծարել է խորհրդարանը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ջախջախիչ պարտությունից հետո

views-count1375 դիտում article-date 00:30 10-06-2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը ցրել է խորհրդարանը՝ Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջ թեկնածուներից իր կուսակցության ջախջախիչ պարտությունից հետո, հայտնում է Politico-ն։ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին։ Երկրորդ փուլը կկայանա հուլիսի 7-ին։

«Ֆրանսիան խաղաղության և ներդաշնակության մեջ ակնհայտ մեծամասնության կարիք ունի: Հոգու խորքում ֆրանսիացի լինելը նշանակում է ընտրություն անել հօգուտ պատմություն գրելու, և ոչ թե առաջնորդվել դրանով»,- ասել է Մակրոնը:

Ազգային ժողովը լուծարելու որոշումը նրա կողմնակիցներն անվստահությամբ են ընդունել։ 

Ըստ կանխատեսումների, ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» կհաղթի Ֆրանսիայի եվրոպական ընտրություններում՝ ստանալով ձայների 31,5 տոկոսը, ինչը կրկնակի գերազանցում է Մակրոնի լիբերալ «Վերածնունդ» կուսակցության ենթադրվող հաղթանակը (15,2 տոկոս): Ազգային միավորման ձայների բաժինը գերազանցել է մեծությամբ երկրորդ և երրորդ կուսակցությունների ձայները միասին վերցրած․ ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատները ստացել են ձայների մոտ 14%-ը, ըստ նախնական էքզիթ-փոլերի:

Նմանատիպ նյութեր