Մխիթարյանի գոլը չփրկեց «Մանչեսթեր Յունայթեդին» ջախջախիչ պարտությունից. տեսանյութ
Չինաստանի Շանհայ քաղաքում «Մանչեսթեր Յունայթեդը» International Champions Cup-ի շրջանակներում ընկերական հանդիպում անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց:
Թիմային եւ խաղային առումներով դորտմունդցիները ակնհայտորեն գերազանցում էին Մոուրինյոյի թիմին, որի կազմում բացակայում էին մի շարք առաջատար խաղացողներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 67-րդ րոպեին:
[b]Ընկերական հանդիպում, International Champions Cup
[/b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:4
Հենրիխ Մխիթարյան, 59 - Գոնսալո Կաստրո, 20, 86, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 36, 11մ, Ուսման Դեմբելե, 57