211652_close_icon
views-count1021 դիտում article-date 17:00 08-06-2024

Պուտինն անձնական հանդիպում է ունեցել Ռամզան Կադիրովի 17-ամյա որդու հետ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Թելեգրամ-ալիքում պատմել է 17-ամյա որդու՝ Ալի Կադիրովի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպման մասին։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը շնորհավորել է Կադիրով-կրտսերին գալիք ամուսնության առիթով, պատմել նրա պապի՝ Ահմաթ Կադիրովի մասին եւ «իմաստուն խրատներ տվել մեծահասակ կյանքի համար»։

«Իհարկե, հանդիպումը մեր նախագահի հետ խիստ ոգեւորել եւ լիցքավորել է Ալիին երկար տարիների համար»,- նշել է Ռամզան Կադիրովը։

Նմանատիպ նյութեր