39608 դիտում
15:47 27-12-2017
Մոսկվայում թալանել են Ռամզան Կադիրովի օգնականին. գողին հայտնաբերել են ժամերի ընթացքում
Մոսկվայում թալանել են Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի օգնական, 49-ամյա Հասան Կադիրովին։ Այդ մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին, երեկոյան ժամը 11-ի սահմաններում, Լենինգրադյան պողոտայում։
Հաղորդվում է, որ Տուլայի մարզի 51-ամյա բնակիչը կոտրել է Հ. Կադիրովին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել iPhone 6 տեսակի բջջային հեռախոս, IPad և գումար։ Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 650 հազար ռուբլի։
Գողին հայտնաբերել են առավոտ վաղ, Պետրոզավոդսկի փողոցում։ Վերջինս արդեն խոստովանել է կատարած հանցանքը։
Նմանատիպ նյութեր
51913 դիտում
22:44 24-06-2018
Սալահը Ռամզան Կադիրովի պատճառով ցանկանում է հեռանալ Եգիպտոսի հավաքականից
50010 դիտում
20:38 22-05-2020
Կորոնավիրուսով վարակված Ռամզան Կադիրովի վիճակը ծանր է. Baza. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1737 դիտում
14:08 05-12-2022
Շվեդիայում սպանվել է Ռամզան Կադիրովի քննադատ Թումսո Աբդուրախմանովը
Այս բաժնից
1159 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1204 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1219 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև