211652_close_icon
views-count745 դիտում article-date 17:21 05-06-2024

4 թեկնածուից ոչ ոք չի ընտրվել. Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը չկայացած է համարվել

2024 թվականի հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։

Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։

Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշեց մրցույթը համարել չկայացած։

Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։

Նմանատիպ նյութեր