211652_close_icon
views-count18602 դիտում article-date 23:19 04-06-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. ՀՀ Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատար է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նաիրի Ստեփանյանը, Կարեն Գալստյանը, Մարիամ Կարապետյանն ու
Տիրան Մովսիսյանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բեռնատարի կցորդիչում, որը բարձված է եղել մեծ քանակի 3 կիլոգրամանոց ապակյա տարաներով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+

Նմանատիպ նյութեր