26817 դիտում
11:23 01-05-2024
Խոշոր հրդեհ՝ Վայոց ձորի մարզում. հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Վարուժան Անդրեասյանի վարած «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Այրվել է խցիկը, առջևի 2 անվադողերը՝ ամբողջությամբ, կցորդիչի փայտյա կառուցատարրերը և 3 անվադողերը՝ մասամբ, հալվել է վառելիքի ալյումինե բաքը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+